Tert.am-ը գրում է.
Արա Բուդաղյանի արդարացումը` իրավապահների որոշելու խնդիրն է. Այս մասին Tert.am-ին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` հետագա մեկնաբանություններից հրաժարվելով ու հայտնելով, որ հիվանդանոցում է, չի կարող խոսել:
«Դա ոչ իմ, ոչ քո, որոշելու հարցը չէ, իրավապահներինն է»,- ասաց Սյունիքի մարզպետը:
Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանը ազատ արձակվեց` իր նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/11/surik-khachatryan/2046943
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



