Erste-deutsche-Waffenlieferung-in-den-IrakԲեռլինից Մալի թռիչքի ժամանակ գերմանացի զինծառայողները կորցրել են 880 փամփուշտով արկղ՝ հայտնում է Welt պարբերականը:

Air-France ավիաընկերության ինքնաթիռը՝ բունդեսվերի զինվորականներով, մայիսի 28-ին թռչել է գերմանական Տեգել օդանավակայանից և ուղևորվել Մալի՝ միանալու բունդեսվերի կոնտինգենտին, որն այնտեղ մասնակցում է ԵՄ առաքելությանը:

Գերմանացի զինվորականներն ունեցել են զենքով և փամփուշտներով բեռ: Երբ Փարիզում կանգառից հետո զինվորականները ժամանել են Մալիի մայրաքաղաք Բամակո, նրանք հասկացել են, որ անհետացել է փամփուշտներով արկղը:

Բունդեսվերը զինամթերքի կորստի մասին հունիսի 6-ին դիմում է ներկայացրել Բեռլինի ոստիկանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել