Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու Կրետե կղզում կայանալիք Համաուղղափառ ժողովին, ինչի պատճառն այն է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը անտեսում է իրենց համար կարևոր շատ հարցեր։

Այդ մասին Թբիլիսիում տեղի ունեցած Սուրբ սինոդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է միտրոպոլիտ Զոսիմա Շիոշվիլին.

«Մեզ համար կարևոր հարց էր ուղղափառ եկեղեցիների ցուցակը։ Վրաց եկեղեցին, հունական այդ ցուցակի համաձայն չի զբաղեցնում իրեն բոնորոշ տեղ։

Բացի այդ, անտեսվել են մեզ համար կարևոր համարվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են եկեղեցական օրացույցը, ամուսնություն կնքելու հարցը, որոնց վրացական կողմը բարձրացրել է ակտիվորեն։

Մենք հաշվարկել ենք, որ ճիշտ կլինի ժողովին մասնակցելուց զերծ մնալը։ Եթե ժողովն ընդունի այնպիսի փաստաթղթեր, որոնք կլինեն ընդունելի, ապա վրաց եկեղեցին կընդունի դրանք։

Ժողովի արդյունքները ցույց կտան, թե որքան կանոնակ կլինեն նրա ընդունած արդյունքները։ Մենք կդիտարկենք, և եթե դրանք ընդունվեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից, ապա դրանք կլինեն օրինական, իսկ եթե ոչ, ապա դրանք չեն լինի իրագործման համար պարտադիր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել