Tert.am–ը գրում է.
«Համեստությունը զարդարում է կնոջը»,– այս ասացվածքը անխոս Քեմբրիջի դքսուհու առաջաբանն է:
Օրերս, Քենսինգթոնի դղյակում կայացած ընդունելության ժամանակ դքսուհին հայտնվել է Roland Mouret-ի մուգ կապույտ և էլեգանտ զգեստով: Միայն թե 50.000 դոլար արժողությամբ Cartier-ի ականջօղերն ու մատանին այնքան էլ համեստ չէին փայլում:
Նշենք, որ ընդունելությունը նվիրված էր SportsAid հիմնադրամի 40 ամյակին, որի հովանավորության ներքո են գտնվում բրիտանացի բոլոր մարզիկները: Միջոցառմանը ներկա են եղել Ռիոյի Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի մասնակիցները:




Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/11/qeyt-midlton/2046684
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել