Հավանաբար բոլորս ծանոթ ենք նման իրավիճակի հետ: Դուք ձեր մեքենայով գնացել եք ռեստորան՝ ընկերների հետ ընթրելու: Ի սկզբանե Դուք չեք պլանավորել խմել, բայց ընկերական շրջապատում որոշում եք խմել մեկ, հետո երկու, հետո երեք բաժակ…

Եվ այդտեղ դիլեմա է առաջանում. թողնել մեքենան ռեստորանի մոտ և տաքսիով տուն վերադառնալ կամ էլ ռիսկի դիմել և նստել մեքենայի ղեկին: Ժամանակակից կանոնները թույլ են տալիս ալկոհոլի մի փոքր առկայությունը, և հետո, փորձառու վարորդները շատ լավ գիտեն իրենց տան ճանապարհը և վստահ են իրենց ուժերի վրա:

Իրենց հաճախորդներին հնարավոր տխուր հետևանքների մասին նախազգուշացնելու նպատակով՝ Կալիֆորնիայի գիշերային ակումբներից մեկի սեփականատերերը որոշել են ոչ սովորական մի ակցիա անցկացնել:

Երբ հաճախորդները մտնում էին զուգարան և կռանում էին լվացարանի վրա, նրանց արտացոլաքն անհետանում էր հայելու մեջ և փոխարենն անծանոթ տղամարդու արտացոլանք էր հայտնվում, ով սկսում էր շփվել հաճախորդի հետ:

Հավանաբար շատերի մոտ գլխում ծագած առաջին միտքը հետևյալն էր. «Վերջ, արդեն աչքիս պատկերներ են երևում»: Բայց հայելու միջի տղամարդն իրական էր: Նա բանտարկյալ Կրիս Կաուդիլլան էր, ով շփվում էր հաճախորդների հետ տեսահաղորդակցության միջոցով՝ հենց բանտախցից, և պատմում էր իր կյանքի պատմությունը:

2010 թվականին Կրիսը 26 տարեկան էր: Թվում էր, թե նրան երկար և հետաքրքիր կյանք էր սպասվում, բայց ընդամենը մեկ արարքը խաչ քաշեց նրա բոլոր սպասելիքների վրա: Կրիսը հարբած վիճակում ղեկին էր նստել, կորցրել էր վերահսկողությունը և մահացու աստիճանի հարված էր հասցրել ոսիկանին: Մահացած ոստիկանի չորս երեխաները որբ էին մնացել, կինն էլ այրիացել էր…

Կատարվածի համար Կրիսին 15 տարվա ազատազրկման ենթարկեցին: Հիմա նա 32 տարեկան է, և դեռևս ամեն օր նա մտածում է, խորհում է իր կատարած արարքի մասին: «Ես անընդհատ մտածում եմ այդ մարդու ընտանիքի մասին, ով մահացել է իմ պատճառով: Ես մտածում եմ նրա երեխաների մասին, ովքեր առանց հայր են մնացել, և ծնողների մասին, ովքեր առանց որդի են մնացել… Ինձանից խելացի եղեք և մի կրկնեք իմ սխալը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել