Tert.am–ը գրում է.
Աուտիզմ ունեցող Հեյլի Սորենսոնի համար իր 18-ամյակի առթիվ կազմակերպված տոնը վերածվել է «մղձավանջի», քանի որ նախապես հրավիրված ընկերներից ոչ մեկը չի եկել աղջկան շնորհավորելու:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հեյլին ստիպված է եղել կոտրված սրտով մեն-մենակ նստել սեղանի շուրջ:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին, սակայն պատահական չէ, որ այն համացանցում է տարածվել միայն այժմ: Երիտասարդ ամերիկուհու զարմուհին` Ռեբեկա Լինը, լուսանկարով կիսվել է համացանցում, որպեսզի մարդիկ տեսնեն ու սրտացավ լինեն Հեյլիի համար:
«Մոտենում է Հեյլիի ծննդյան տոնը, և ես ուզում եմ, որ գոնե այս տարի նրա ընկերներն ընդունեն հրավերը, գան ու ուրախացնեն քրոջս»,-գրել է Ռեբեկան:
Նշվում է, որ լուսանկարն ընդամենը 2 օրում ունեցել է 120.000-ից ավելի «շեյր»:




