Ինչպես հիշում ենք նախորդ գրառումներիցս մեկում պատմել էի մեր մի խումբ անվեհեր զինվորների մասին, որ ստիպեցին իրենց դիրքեր տանել:
Երբ տղաները հասան իրենց ուզածին`դիրքեր բարձրանալուն, նրանցից մեկը մոտեցավ ինձ:
Մոտեցավ և ասաց.
-Տիկ ջան գիտես ինչի եմ սենց ուրախ?գիտես ում բռոնիկնա (զրահաբաճկոնը) ինձ հասել? :Էդ իմ համար մեծ հպարտություն ա, որ իրա բռոնիկնա եղել, ու հիմա ես եմ հագնելու:
Զրահաբաճկոնի վրա գրված էր իրենց նախկին գումարտակի հրամանատարի անունը, ով այժմ պաշտոնի արժանի բարձրացում է ստացել:
Վերջում, երբ հպարտորեն պատմում էր իրենց կամբատի (գումարտակի հրամանատար) մասին, ավելացրեց, որ դիրքեր բարձրանալիս, երբ նրա ձայնն անգամ լսել են ոգիները բարձրացել է, երբ հրամանատարը դիրքեր է եկել իրենք ոգևորությամբ են լցվել, իսկ սահմանի այն կողմում տակդիրներն են թարմացրել:
Հ. Գ. Ժամանակը կգա սպայի անունն էլ կտամ :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել