Էդ որ ասում են՝ Պոլսո Պատրիարքն ուրիշ ելք չուներ, ասողները հիշու՞մ են, որ, այսպես կոչված՝ Աստծու ծառան չպետք է իր շուրթերը պղծի ստախոսությամբ ու պատմությունը չպետք է կեղծի։ Ուրիշ ելք չուներ, թող հրաժարական տար, գնար ջհանդամի տակ իր կուտակածը լափեր։
Եվ ընդհանրապես՝ եթե Պոլսո Պատրիարքին արդարացնում եք, արդարացրեք նաեւ Էրդողանին եւ ընդհանրապես բոլոր էն թուրքերին, որ ասում են՝ Ցեղասպանություն չի եղել։ Իրենք էլ ելք չունեն, հո չեն ասելու՝ մենք մարդակեր ենք։
Էս անտեր եղկելի երեսպաշտության, երկակի չափանիշների վերջը չի երեւում։ Մարդու սիրտ է խառնում արդեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/1114638068558629
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել