Յուրաքանչյուր նոր սերիալի կամ այս պարագայում սիթքոմի հաջողության գրավական լավ ընրտված դերասանական կազմն ու որակյալ հումոր պարունակող սցենարն է: Երբ «Քարե դարդ»-ը նոր էր սկսվում միայն այն, որ սիթքոմում Վիտամինի Վաչեն, Արմուշը և Ռուդոլֆ Ղևոնդյանը պետք է հանդես գային, որպես դերասաններ, արդեն իսկ հետաքրքրություն առաջացրեք հանդիսատեսի մոտ, օրիգինալ մոտեցում, չկրկնվող սցենար: Հերթական սերիայից հետո սիթքոմի լսարանը ավելանում էր և բավականաչափ ճանաչում սկսեց վայելել հումորասեր հանրության շրջանում: Հումորային ծրագրերը հաջողված են համարվում, երբ փողոցում լսում ես արտահայտություններ, որոնք ասվել են սերիալում, երբ սերիալի կերպարներով խաղալիքներ ես տեսնում կամ ինչ-որ ապրանքի պիտակի վրա տեսնում ես այդ նույն սերիալի դերասաններին և այլն, ինչպես ժամանակին «Կարգին հաղորդման» ընթացքում հնչած արտահայտություններն էին թևավոր խոսքերի վերածվում:
Ամեն ինչ կարծես թե իր բնականոն հունով էր ընթանում «Քարե դարդ»-ի համար, մեկ էլ հոպ, նոր դերասան, որի պատճառով հավանականություն կա, որ սիթքոմը կկորցնի բավականաչափ հանդիսատես: Խոսքը Էմիլ Գալստյանի մասին է, ով մարմնավորում է Սոսոյի կերպարը: Նման հաջողության հասած սերիալում ուղղակի ռիսկային է Գոգոյի` Արմուշի փոխարեն, հանդիսատեսին «մատուցել» Սոսոյին` Էմիլ Գալստյանին: Նախ Արմուշը մի քանի գլուխ հումորային տեսանկյունից բարձր է Էմիլից, երկրորդ Էմիլի դերասանական աուրան շատերի համար բացասական է` բարձր տոն, ճիլո, բայց շատակեր, հոգնեցնող և կրկնվող բառեր և այլն: Ամեն անգամ երբ Սոսոն արտաբերում է «դեբիլ» բառը, ոնցոր Կոկոն քարով հարվածի գլխիս:
Հարգելի «Քարե դարդ»-ի սցենարիստներ և ռեժիսոր, եթե չեք ցանկանում կորցնել հանդիսատես, ապա Սոսոյին տարեք, Գոգոյին բերեք, եթե փոխարինման կարիք կար, գոնե «համարժեք» դերասանով փոխարինեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել