bill-gates-145Araratnews.am-ը գրում է.

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել Է արեւադարձային Աֆրիկայի ամենաաղքատ երկրներին օգնելու նպատակով հավերի բուծման ընդգրկուն արշավ գործարկելու մասին, տեղեկացնում Է BBC-ին:

Գեյթսը խոստացել Է տարածաշրջանին տրամադրել 100 հազար հավ: Նրա խոսքով՝ թռչունների բուծումը եւ վաճառքը կարող Է լինել աղքատության դեմ պայքարի արդյունավետ եւ արագ միջոց:

Նախագծի Էջում նշվում Է, որ հավերի բուծումը ծախսատար չԷ եւ շահավետ բիզնես Է աղքատ ընտանիքների համար, իսկ հավի ձվերը հատկապես օգտակար են երեխաների համար:

«Կարող Է զվարճալի թվալ, բայց ինձ իսկապես դուր Է գալիս հավերի բուծման այդ գաղափարը»,-ասել Է Գեյթսը:

Միլիարդատիրոջ հաշվարկներով՝ ընդամենը հինգ հավ ունեցող ֆերմերն արդեն երեք ամիս հետո կարող Է դրանց թիվն ավելացնել մինչեւ 40, իսկ նրա տարեկան եկամուտը կարող Է գերազանցել 1000 դոլարը (տարեկան 700 դոլար աղքատության շեմի դեպքում):

Նախագիծը նպատակ ունի արեւադարձային Աֆրիկայի գյուղական բնակչության 30 տոկոսին օգնել բուծելու առողջ, պատվաստումներ անցած հավեր: Այժմ դրանով զբաղվում Է ընտանիքների միայն մոտավորապես 5 տոկոսը:

Մեկ տարի առաջ Գեյթսը հայտնել Էր Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում բժշկական հաստատությունների ցանց կառուցելու պլանների մասին՝ նպատակ ունենալով մանկական մահացության նվազեցումը եւ այնպիսի համաճարակների կանխումը, ինչպիսին Էբոլա վիրուսն Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել