Իսպանիան ֆավորիտ չէ Barometer.am-ը գրում է.

Իսպանիայի ազգային հավաքականի և Բարսելոնայի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ իր հավաքականը ֆավորիտ չէ Եվրո 2016-ում:

"3-րդ անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնության չեմպիոն հռչակվելը հիանալի կլիներ, սակայն Իսպանիան ֆավորիտ չէ Եվրո 2016-ում: Վրաստանի հավաքականից կրած պարտությունը դրա վառ ապացույցն է: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի, եթե խաղանք Ֆրանսիայի կամ Գերմանիայի հետ, ովքեր, հավանաբար, մեզանից ուժեղ են:

Այնուամենայնիվ, մենք հզոր թիմ ունենք և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկար ճանապարհ անցնենք այս մրցաշարում:",- ասել է Պիկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել