Garegin-BAraratnews.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան Եկեղեցական ժողովական գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը, ազատվելով Արմավիրի թեմում ստանձնած հովվական պարտականություններից, հետայսու շաբաթ և կիրակի օրերին կծառայի Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել