osvencimAraratnews.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երիտասարդության համաշխարհային օրերի շրջանակներում հուլիսի վերջին Լեհաստան կատարելիք իր ուղեւորության ընթացքում կայցելի Աուշվից Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է PAP գործակալությունը:

Երիտասարդության համաշխարհային օրերը կանցկացվեն Կրակովում հուլիսի 26-31-ին: Տեղական իշխանություններն սպասում են, որ միջոցառմանը կժամանեն 185 երկրների մոտավորապես 2 մլն մասնակիցներ:

Հունիսի 9-ին Կրակովում եւ Վարշավայում հրապարակվել Է Հռոմի պապի պաշտոնական ծրագիրը Լեհաստանում:

Ֆրանցիսկոս պապը երկիր կժամանի հուլիսի 27-ին, նույն օրը նա հանդիպում կանցկացնի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, իսկ ավելի ուշ՝ լեհ հոգեւորականների հետ:

Հուլիսի 28-ի առավոտյան նա պատարագ կմատուցի Լեհաստանի Մկրտության 1050-ամյակի կապակցությամբ, որին ներկա կլինեն երկրի նախագահը եւ իշխանության ներկայացուցիչները:

Հուլիսի 29-ին ծրագրի գլխավոր կետը կդառնա Ֆրանցիսկոսի այցելությունը Օսվենցիմի Աուշվից Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբար: Օրվա երկրորդ կեսին նա կայցելի Կրակովի մանկական հիվանդանոց, որտեղ կհանդիպի հիվանդ երեխաների ու նրանց ծնողների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել