Tert.am-ը գրում է.

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկություն չունի, թե ԱԳՆ-ում փոխնախարարների կրճատում սպասվո՞ւմ է:  

Այսպես, ի պատասխան հարցի, թե ՀՀ գյուղնախարարությունում 3 փոխնախարարի կրճատում եղավ, իրենց մոտ սպասվո՞ւմ է, վերջինս ասաց. «Նման տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով 3 գյուղփոխնախարար  ազատվեց պաշտոնից, և ենթադրվում է, որ կառավարության օպտիմալացումը կարող է վերաբերել այլ նախարարությունների ու գերատեսչությունների:

Նշենք, որ ամենաշատ փոխնախարարներ ունեցող նախարարությունների թվում են Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարությունները` 4 -ական տեղակալներով:  

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի չորրորդ փոխնախարարի պաշտոնն ընդամենը վերջերս համալրվեց, երբ նշանակվեց նախկին վարչապետ, պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել