Araratnews.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում պատրաստվում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողով, հայտնում է Ռիա Նովոստին:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստումը:
Միաժամանակ չի նշվում, թե երբ է տեղի ունենալու այդ հանդիպումը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/sankt-peterburgum-naxapatrastvum-e-lgh-harcov-erakoghm-gagathnazhoghov-rd-agn/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել