ՄԱԿ-ը թույլտվություն է ստացել Սիրիայի կառավարությունից 19 պաշարված շրջաններ հասանելիությա մասին՝ ճեպազրույցում լրագրողներին ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Դամասկոսում մեր խումբը մեզ տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարությունից ստացվել է թույլտվություն մինչև հունիսի վերջ 19 պաշարված շրջաններ հասանելիության վերաբերյալ»,- ասել է նա։
Դրա հետ կապված՝ ՄԱԿ-ն ակնկալում է, որ օգնության մատակարարումը պաշարված շրջաններ կսկսվի առաջիկա օրերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել