Newmag.am-ը գրում է.
Երբ ամերիկյան գաղտնի գործակալությունները բացահայտեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆի էլեկտրոնային նամակագրությունը ուղղված Մեքսիկայի նախագահին, դա պատճառ դարձավ, որ Բրազիլիայի նախագահը չեղարկի իր այցը ԱՄՆ:
Հենց այդ ժամանակ Դիլմա Ռուսսեֆը հայտարարեց իր պլանների մասին` պայքարել ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի դեմ:
Ռուսսեֆը առաջարկեց ինտերնետ մատակարարող ընկերություններին`բրազիլիացիների անձնական տեղեկությունները, նամակագրության տվյալները պահել երկրի ներսում գտնվող սերվերներում: Ռուսսեֆը համարում էր, որ այդպես հնարավոր կլինի ինտերնետ ինդուստրիան պահել տեղական օրենսդրության վերահսկողության տակ: Բանն այն է, որ ինտերնետ թրաֆիկի օպտիկա մանրաթելային կապերի 99 տոկոսը անցնում է ստորջրյա տարածքներով:
Մալուխներով անցնող ինտերնետ հոսքերի կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում:
Կարելի է ասել, Ռուսսեֆը սկսեց պայքարել ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի դեմ: ԱՄՆ-ում էին գտնվում աշխարհում ամենահայտնի կայքերի սերվերները և սոցցանցերը: Դրանց օգտատերերը միլիարդների են հասնում աշխարհում: Դա էր պատճառը, որ բրազիլացիների անձնական տվյալները պաշտպանված չէին Facebook, Microsoft կամ Apple- ի տիրույթներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



