Բոտեքսն առողջության համար վտանգավո՞ր է, թե անվտանգ. Պարզաբանում է մաշկաբան-կոսմետոլոգ Քրիստինա ԲաբայանըLife.panorama.am-ը գրում է.

Մաշկաբան-կոսմետոլոգներից շատերը վստահեցնում են՝ կնճիռներից ձերբազատվելն ու երիտասարդ տեսք ունենալն այլեւս անհնար չէ, այդ հարցում ժամանակակից բժշկություն է մուտք գործել բոտեքսը, որի վնասակարության եւ անվտանգության շուրջ չեն դադարում քննարկումները:

Բոտեքսն առողջության համար վտանգավո՞ր է, թե անվտանգ. Այս հարցի շուրջ իր մասնագիտական պարզաբանումներն ու խորհուրդներն է տվել  «Mekel gold`s international medical» սպա կենտրոնի ղեկավար, մաշկաբան-կոսմետոլոգ, «Միսս Հայաստան 2000» Քրիստինա Բաբայանը:

«Բոտեքսը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, քանի որ այն ի սկզբանե օգտագործվել է բժշկության մեջ: Իհարկե ուրիշ չափաբաժիններով, բայց այն օգտագործվել է օրինակ ԴՑՊ-ով հիվանդ երեխաների նյարդային հյուսվածքների մեջ, իսկ վերջին տարիներին էսթետեիկ բժշկության մեջ բոտեքսը համարվում է կնճիռների շտկման արդյունավետ եղանակ: Ինչ խոսք՝ էսթետիկ-կոսմետոլոգիական բժշկության մեջ այն օգտագործվում է բոլորովին այլ պայմաններում ու անհամեմատ թույլ չափաբաժնով»,- նշեց մաշկաբան-կոսմետոլոգն ու մանրամասնեց.

«Ներարկման ժամանակ օգտագործվում է բոտուլիզմի տոքսինի «A» տեսակի ամենաթույլ լուծույթը: Ընկնելով մկանի մեջ` այն առաջացնում է մկանի թուլություն, սահմանափակելով նյարդային իմպուլսների մուտքը: Եթե նյութը ճիշտ բացվի եւ ճիշտ հատվածներում ներարկվի, ապա տվյալ մկանն այլեւս չի կրճատվի, հետեւաբար կնճիռներն էլ կձգվեն ու չեն առաջանա. Բոտեքսի իմաստը կայանում է հենց դրանում, որպեսզի մկանները չկրճատվեն, որի արդյունքում կհարթվեն կնճիռները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել