Tert.am-ը գրում է.

Լուսանկարիչ Արվին Քոչարյանն արդեն 15 տարի է ինչ ապրում ու ստեղծագործում է Հայաստանում: Նրա ֆոտոխցիկի օբեկտիվում են հայտնվել հայ հայտնի գեղեցկուհիների մեծ մասը: Կա տարածված կարծիքը, որ լուսանկարիչը ցանկացած կնոջից կարողանում է ստանալ սեքսուալ և գայթակղիչ կերպար: Թերևս դա էլ պատճառ է հանդիսանում, որ հայտնիները հաճախ են Արվինին դիմում:

Tert.am Youth-ի հետ զրույցում Արվին Քոչարյանը մանրամասնեց, թե ինչն է առավել կարևորում լուսանկարելիս.

«Աշխատելիս կարևորում եմ էներգետիկ դաշտը: Իմ սկզբունքներից է միօրինակ լուսանկարներ չանելը, անգամ դեպքեր են եղել, երբ մեծ գումարներ են առաջարկել մերժել եմ»,-ասաց լուսանկարիչը:

Արվինը պատմեց նաև, որ արվեստի հետ կապ ունեցող կանանց հետ աշխատելը  ավելի հեշտ ու  հաճելի է, քանի որ լուսանկարչի առաջարկած կերպարներն ու դիրքերը հեշտությամբ են ընկալվում: Լուսանկարիչը չհերքեց այն տարածված կարծիքը, որ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի, Գայանե Ասլամազյանի և Դիանա Մալենկոյի հետ հաճույքով է աշխատում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել