Life.panorama.am-ը գրում է.
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան որակազրկվել է 2 տարով հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս լուրը հայտնել է Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF)՝ իր որոշումը հրապարակելով պաշտոնական կայքում։
Որակազրկման ժամկետը հաշվվում է 2016 թվականի հունվարի 26-ից։ Հենց այդ օրն էր Մարիան անցել դոպինգ փորձարկում, որը տվել էր դրական արդյունքներ։ Թենիսիստուհու արյան մեջ հայտնաբերվել էր միլդրոնատի հետքեր, որը ներառված է արգելված դեղամիջոցների ցանկում։ Ինքը՝ Շարապովան ԱՄՆ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ընդունել էր այդ դեղամիջոցը երկար տարիներ և չէր իմացել, որ այն արգելված է եղել։ Նա հույս էր հայտնել, որ հանձնաժողովը հաշվի կառնի այդ փաստը որոշում կայացնելիս։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/06/09/sharapova-3/490438
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



