ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիան, ամառային ստաժավորում կանցնի Մադրիդում ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին հայտնում է The Local-ը։
Հաղորդվում է, որ վայրի ընտրությունը հավանաբար պայմանավորված է Իսպանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Կոստոսի հետ նրա հոր ամուր ընկերությամբ։ Կոստոսը եղել է Օբամայի գլխավոր հովանավորը 2012 թվականին նախագահի պաշտոնում նրա վերընտրության ժամանակ։
17-ամյա Մալիան ուսումնասիրել է իսպաներեն։ Մարտին Օբամայի՝ Կուբա պաշտոնական այցի ժամանակ Մալիան հանդես է եկել որպես հոր թանգմանիչ։ Օբամայի խոսքով՝ դուստրն ավելի լավ գիտի իսպաներեն, քան ինքը։
Ավելի վաղ հաղորդել էր, որ Օբամայի ավագ դուստրը կդառնա Հարվարդի ուսանողուհի։ Նա մեկ տարի արձակուրդ կվերցնի դպրոցն ավարտելուց հետո և ուսումը համալսարանում կսկսի միայն 2017 թվականի աշնանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



