Panorama.am-ը գրում է.
«Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած 15 տարվա ընթացքում երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի դեպքերը նվազել են 56%-ով. 4 երկիր՝ Կուբան, Թայլանդը, Հայաստանը և Բելառուսն ամբողջությամբ վերացրել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Ես հուսով եմ, որ, հետևելով այս երկրների օրինակին, շուտով մենք ամբողջ աշխարհում կհասնենք երեխաների շրջանում «զրո» նոր դեպքերի նպատակին»: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր ելույթում նշել է, որ պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` միանալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին և դրան հաջորդած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ քաղաքական հռչակագրերին` հիմնովին փոխել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կոնցեպտուալ մոտեցումները:
Նախարարն ընդգծել է, որ երկիրն ուժեղացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իր քաղաքական պարտավորությունները:
«Պետք է ընդգծեմ, որ հաջողություններին հասնելու գործում զգալի դերակատարություն ունեն դոնորները և միջազգային կազմակերպությունները»,- շեշտել է Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Մուրդյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էնաև Արցախի թեմայի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



