urer.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին խիստ հայտարարություն է հնչեցնեցրել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մասամբ ատելությամբ լցված սպառնալիքներ… հնչեցվել են, ցավոք, այդ թվում նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում: Այն, ինչ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը գերմանական Բունդեսթագի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների հասցեին իր քննադատությունը կապում է նրանց թուրքական ծագման հարցում կասկածների հետ, նրանց արյունը «փչացած» է անվանում, ես անհնարին էի համարում»,- ասել է Լամերտը՝ դահլիճում օվացիա առաջացնելով, որտեղ ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Լամերտի խոսքով՝ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են մասնակցել քննարկումների և ենթարկվել քննադատության, բայց «յուրաքանչյուրը, ով փորձում է սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է իմանա, որ նա հարձակվում է ողջ խորհրդարանի վրա»: Նա հավելել է, որ Բունդեսթագը «համապատասխան կերպով կարձագանքի դրան»՝ օրենքով իր ենթակայության տակ գտնվող գործիքների օգնությամբ:

«Ես ընդգծում եմ մեր ինքնին ակնհայտ համերաշխությունը բոլոր գործընկերների հետ, որոնք իրենց քաղաքական գործունեության առնչությամբ ենթարկվում են սպառնալիքների կամ ճնշման»,- ասել է Բունդեսթագի ղեկավարը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորները, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտին, պետք է արյան թեստ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկած է առաջացնում:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել