Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Եվրոպայի առաջիկա առաջնությունից: Ուելսցիների առաջատարը նշել է ազգային թիմի գլխավոր նպատակները:

«Երբ նոր էի սկսել խաղալ հավաքականում, թիմում շատ երիտասարդներ էին ընդգրկվում: Այժմ մենք ունենք երիտասարդ, բայց միաժամանակ փորձառու ընտրանի, որի կազմում հանդես եկող ֆուտբոլիստները բազմաթիվ խաղեր են անցկացրել միջազգային ասպարեզում:

Ուսումնասիրել ենք յուրաքանչյուրիս խաղաոճը, խաղադաշտում միասնական ենք: «Եվրո-2016»-ի որակավորման փուլը հաղթահարել են գերազանց հավաքականներ: Բայց մենք վստահ ենք, որ հաջողության կհասնենք: Մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում: Ջանք չենք խնայի և կփորձենք ցուցադրել, թե ինչի ենք ընդունակ»,- Sport-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել