Panorama.am-ը գրում է.

Հուլիսի 8-ին Ռուսաստանում նշում են Ընտանիքի, սիրո, հավատարմության օրը: Այս տարի, ըստ Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական էջի, ավելի շատ ամուսնացողներ կլինեն, քան նախորդ տարի էր:

«Այս տարվա հուլիսի 8-ին նախատեսում է ընտանիք կազմել 974 զույգ: Նախորդ տարի հուլիսի 8-ին գրանցվել է 436 ամուսնություն»,-նշված է քաղաքապետարանի էջում:

Տոնը նշվում է Սուրբ Պետրոսի ու Ֆեվրոնայի պատվին: Վերջինիս անունը դեռ տարածված չէ Ռուսաստանում, նրա պատվին 2008-ից 26 աղջկա են կոչել Ֆեվրոնիա:

Սակայն Պետրոսը համարվումէ  Ռուսաստանում առավել տարածված անուններից: 2016-ի հին ամիսների ընթացքում 160 տղա երեխայի անվանակոչել են Պետրոս, 2015-ին՝ 445 երեխայի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել