Panorama.am-ը գրում է.
Հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» կտավը MacDougalls աճուրդային տանը վաճառվել է 499 հազար ֆունտ ստերլինգով: Կտավիը նախապես գնահատվել էր 450-600 հազար ֆունտ ստերլինգ: Այս մասին գրում է Ռիա նովոստի:
Լոնդոնում Christies, MacDougalls աճուրդային տների կազմակերված վաճառքի շրջանակներում Այվազովկսու կտավները եղել են թոփ-լոտերի շարքում, Sothebys –ի աճուրդում նույնպես վաճառվել է բավականին բարձր գնով:
Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը Christies աճուրդում վաճառվել է 194,5 հազար ֆունտ ստերլինգով, «Նավաբեկություն» կտավը՝ 158,5 հազար ֆունտ ստերլինգով, «Սալադինի միջնաբերդի տեսարանը Նեղոսի ափերից»՝ 11,5 հազար ֆունտ ստերլինգով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



