«ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն արդեն 4-5 օր Է՝ աշխատանքի Է վերադարձել և անցել Է իր բնականոն աշխատանքին։ Այս մասին մեզ հայտնեց ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Իսկ հատկապես ի՞նչ առողջական խնդրի պատճառով Էր ԶՈւ գլխավոր շտաբի պետը հոսպիտալացվել, արդյոք նա լուրջ բժշկական միջամտության Է ենթարկվել։ ՊՆ մամուլի խոսնակն արձագանքեց. «Ցանկացած միջամտություն Էլ լուրջ Է»՝ հավաստիացնելով, որ Խաչատուրովի առողջական վիճակը ներկայումս բավարար Է։ Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին հունիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վիրահատել Էին։ Երկու օր անց նա դուրս Էր գրվել հոսպիտալից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել