«Մոտ 3 ամիս արդարադատության Նախարարի տեղակալ աշխատելուց հետո Դավիթ Մելք– ոնյանը վերադարձավ դատախազություն։ Մինչև ԱՆ գնալը՝ 2014– 2016 թթ. մարտ ամիսը, նա Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետն էր։ Երեկ նշանակվել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տեղակալ։ Այժմ արդարադատության փոխնախարարի տեղը թափուր է։ Սա շարքային փոխնախարարի պաշտոն չէ, այն զբաղեցնողը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի, այսինքն՝ Գևորգ Կոստանւանի տեղակալն է լինելու։ Դա է պատճառը, որ Արման Թաթոյանի՝ մարդու իրավունքների պաշտպան դառնալուց հետո երկար փնտրտուք էր՝ ում նշանակել, որ և Կոստանյանի սրտով լինի, և արդարադատության նախարար Արփինեի հետ կարողանա աշխատել։ Կանգնեցին Դավիթ Մելքոնյանի թեկնածության վրա, սակայն կարճ ժամանակ անց նա կամ չարդարացրեց իրեն, կամ նրա կարիքն զգացին դատախազությունում։ Մեր տեղեկություններով՝ փոխնախարարի պաշտոնի հիմնական հավակնորդը կառավարության պետաիրավական վարչության պետ Արտակ Ասատրյանն է։ Նա ևս, ինչպես Մելքոնյանը, համարվում է Կոստանյանի թիմակիցը, աշխատել է նրա ենթակայությամբ՝ ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել