Tert.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դեմագոգի դասական օրինակ է, և այդ պատճառով էլ վտանգավոր է: Associated Press-ին տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել նախկին պետքարտուղար և առաջին տիկին, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:

 

«Իր պահվածքով նա դասական դեմագոգ է: Ես նման վարք բազմիցս եմ տեսել տարբեր վայրերում, տարբեր ժամանակներում, այդ պատճառով էլ ես նրան վտանգավոր եմ համարում»,- նշել է նախկին առաջին տիկինը:


Նա հակված չէ հավատալու, որ Թրամփի հայտարարություններն ուշադրություն շեղող դիմակ են, որը նա կնետի մի կողմ` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո:



«Ես չգիտեմ` քաղաքական խա՞ղ է արդյոք այն, որ նա տուրք է տալիս ամենացածր բնազդներին: Սակայն ինչով էլ որ նա առաջնորդվի, նա վատ է վարվում: Եվ դրա հետ չի կարելի հաշտվել»,- հայտարարել է Քլինթոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել