Հանրապետության տարածքում`

Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-13-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝     36.30C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝        7.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝     21.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել