Tert.am–ը գրում է.
Business Insider-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահների սիրած ուտեստներին և առաջարկում է ծանոթանալ, թե որ ամերիկյան գերտերության առաջնորդներից յուրաքանչյուրն ինչ էր սիրում ճաշակել` չիզբուրգերից մինչև տնական պիցցա:
1.Հարի Ս. Թրումեն

ԱՄՆ-ի 33-րդ նախագահը սիրում էր լավ տապակած հորթի միս և մի անգամ, պատասխանելով խոհարարներից մեկի նկատառմանը, թե միսը պետք է կիսաեփ լինի, ասել էր. «Միայն գիշատիչներն են հում միս ուտում»: Թրումանը նաև շոկոլադ տորթի, տապակած հավի և կրեմով տորթերի սիրահար էր:
2. Դուայթ Էյզենհաուեր

ԱՄՆ-ի 34-րդ նախագահը, ով հայտնի ռազմական գործիչ էր, զարմանալիորեն քաղցրի սիրահար էր: Նա շատ էր սիրում իրիս կոնֆետը, հատկապես` իր կնոջ բաղադրատոմսով պատրաստված:
3.Ջոն Ֆ. Քենեդի

ԱՄՆ-ի 35-րդ նախագահի խոհարարի ներկայացմամբ`նրա սիրելի ուտեստներից մեկը ձկնապուրն էր: Իր սիրելի ծովային ուտեստների ռեստորաններից մեկում նրա համար պահված հատուկ սեղան կար, որն անվանում էին «Քենեդիի խցիկ»:
4.Լինդոն Բ. Ջոնսոն

ԱՄՆ-ի 36-րդ նախագահն իր քաղաքական կարիերայի առաջին տարիներին ամեն օր լանչին համբուրգեր էր ուտում:
5. Ռիչարդ Նիքսոն

ԱՄՆ-ի 37-րդ նախագահը կաթնաշոռի սիրահար էր, որը սիրում էր ուտել տոմատի մածուկի հետ:
6.Ջերալդ Ֆորդ

ԱՄՆ-ի 38-րդ նախագահի սիրելի ուտեստը շոգոխաշած միսն էր, ինչպես նաև պաղպաղակը:
7.Ջեյմս Քարթեր

ԱՄՆ-ի 39-րդ նախագահը և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրն անոսկոր սթեյքի և ընկուզեղենի սիրահար էր:
8. Ռոնալդ Ռեյգան

Հմուտ քաղաքական գործիչը հազվադեպ էր պահպանողականություն ցուցաբերում սիրելի ուտեստների նկատմամբ: Նա շատ էր սիրում ժելեապատ կոնֆետներ, որոնցից ավելի քան 3 տոննա էր սպառել 1981-ին իր նախագահական երդմնակալության ժամանակ:
9. Ջորջ Հ. Վ. Բուշ

Ամսագրերից մեկին տված հարցազրույցում Բուշ ավագը որպես սիրելի ուտեստ նշել էր խոզի ճարպը` հատուկ սոուսով:
10. Բիլ Քլինթոն

Ինչպես իր սկանդալային կյանքն էր, այնպես էլ ախորժակը. ԱՄՆ-ի 42-րդ նախագահը կծու և յուղոտ չիզբուրգերի սիրահար էր:
11. Ջորջ Վ. Բուշ

Սպիտակ տան ավագ խոհարարը 2007-ին բացահայտել էր, որ Բուշ կրտսերն իր ձեռքով իսկ պատրաստած Մարգարիտա պիցցայի սիրահար է:
12. Բարաք Օբամա

ԱՄՆ-ի 44-րդ նախագահը վերջերս հաղորդավարներից մեկի տված հարցին, թե որն է իր սիրելի ուտեստը, արագ պատասխանել էր. «նաչոս», որը մեքսիկական ուտեստ է: Այն պատրաստվում է եգիպտացորենի չիփսերից և պանրով սոուսից: