Lurer.com–ը գրում է.
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրն առաջարկել է անվանակոչել «օգանեսոն»՝ ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով gazeta.ru-ն, հայտնի են դարձել նաև 113-րդ, 115-րդ և 117-րդ տարրերի առաջարկվող անունները:
113-րդ տարրը կոչվելու է «նիպոնիում», 115-րդը՝ «մոսկովիում» (Մոսկովյան շրջանի պատվին) և 117-րդը՝ «տենեսենիում»: 113-րդ տարրի անվանումն առաջարկել են ճապոնացիները, ովքեր և հայտնաբերել են այն, իսկ 115-րդ,117-րդ և 118-րդ տարրերի անունները՝ ռուս և արտասահմանցի գիտանականների խումբը: Տարրերը պաշտոնական անվանումներ կստանան 2016թ. նոյեմբերին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=225108&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



