Անկեղծ ասեմ` չեմ սիրում, երբ ինձ «գովազդում» եմ, ուստի պատահական չէ, որ այս գրառումս այսօր սկսեցի փոքրիկ ինքնապաշտպանությամբ. ինքնագովազդը համարում եմ անհամեստություն: 
Ինձ համար կարևոր էլ չէ, արդյոք ընթերցողը կիմանա, թե ո՛վ եմ ես, ինչով եմ զբաղվում, կարևորն այն է, որ մարդիկ հոգեսպան այս դարում փոքրիշատե շփվեն հոգևորի հետ, ճանաչեն ճշմարտությունը: Տվյալ պարագայում նպատակի համար որպես արդարացնող միջոց օգտագործում եմ բլոգը: 
Սակայն միանգամից ի լուր ամենքի ասեմ` ես բլոգեր չեմ և անգամ մի քիչ վիրավորվում եմ այդ «պիտակից». ես հոգևորական եմ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի սպասավոր, և այդ ինձ համար ամեն ինչ է: Ուղղակի այնպես է ստացվել, որ համացանցն ու բլոգը ներկայում շատ արդյունավոր միջոցներ են մարդկանց հոգևորապես լուսավորելու, դեպի Քրիստոս կողմնորոշելու և եկեղեցական «նիստուկացին» հաղորդ դարձնելու համար:  Ուստիև հաշվի առնելով արդի աշխարհում բլոգերի առաջխաղացման կանոններից մեկը` թե ընթերցողը պետք է ճանաչի հեղինակին` ներկայացնում եմ 2 կարճլիկ տեսանյութՍարկավագի բլոգի մասին` ակնկալելով ընթերցողիս իրատեսական գնահատականը:
Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Սուսաննա Պետրոսյանին («Շողակաթ» հեռուստաընկերություն) ևԼիանա Սմբատյանին («Ա1+»-ի «E-ակումբ» հաղորդաշար) նյութերը պատրաստելու համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել