Tert.am–ը գրում է.

Բրիտանական The Telegraph պարբերականը ներկայացրել է 6 հետաքրքիր փաստ աշխարհի ամենափոքր պետության` Վատիկանի վերաբերյալ:



1. Այստեղ աշխարհում ամենաշատն են գինի խմում

wine in vatican

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ Վատիկանն այն վայրն է, որտեղ աշխարհում ամենաշատն են գինի օգտագործում: Դրա յուրաքանչյուր չափահաս բնակիչ մի տարվա կտրվածքով խմում է միջինը 54.24 լ գինի:



2. Այն ունի աշխարհում ամենակարճ երկաթգիծը
vatican railway

Վատիկանն ունի աշխարհում ամենակարճ երկաթուղային ցանցը, որի ընդհանուր երկարությունն ընդամենը 300 մ է։

3. Այն այցելում են աշխարհում ամենաշատ թվով զբոսաշրջիկները

tourists-vatican

Վատիկանում մեկ շնչին բաժին է հասնում աշխարհում ավելի շատ զբոսաշրջիկ, քան աշխարհի որևէ այլ երկրում: Այն ունի 800 հոգանոց բնակչություն: Ամեն տարի այստեղ է այցելում միջինը 1.5 մլն զբոսաշրջիկ:

 


4. Այն ունի իր սեփական եվրոն

vatican euro

2000թ. Իտալիան ու Վատիկանը համաձայնագիր են կնքել, որը հնարավորություն է տվել Վատիկանին հատել սեփական եվրո մետաղադրամներ: Դրանք անարգել շրջանառվում են եվրոգոտու տարածքում:

 


5. Հռոմի պապն ունի սեփական բանակը

swiss guard

Վատիկանում տեղակայված շվեյցարացի զինվորներից բաղկացած զորախումբը պահպանում է Պապի  անվտանգությունը: Զորախումբը բաղկացած է 135 զինվորից ու կոչվում է Պոնտիֆիկոսի շվեյցարական գվարդիա: Անցած 510 տարվա ընթացքում այս զորախումբը պահպանում է Պապի անվտանգությունը:  Հետաքրքրական է, որ զինվորները կրում են խայտաբղետ միջնադարյան համազգեստ, ինչպես նաև թրեր ու ժամանակակից զենքեր:



6. Ոչ ոք չի կարող ծնվել Վատիկանում

vatican citizen

Այստեղ քաղաքացիություն չի տրվում ծննդյան վկայականի հիման վրա, այլ տրվում է նրանց, ովքեր ապրում են Վատիկանում: Իրականում ոչ ոքի չի տրվում ծննդյան վկայական, քանի որ այստեղ ծննդատներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել