Ֆուտբոլի Եվրո-2016 առաջնության նախաշեմին Ֆրանսիայի կառավարությունը բջջային հեռախոսների համար թողարկել է ծրագիր, որը կարող է հանրությանը նախազգուշացնել ահաբեկչական հարձակման վտանգի մասին, հայտնում է BBC-ն:
Կառավարությունում հայտնում են, որ ծրագիրը մշակվել է Փարիզի նոյեմբերյան ահաբեկչություններից հետո, որին զոհ է գնացել է 130 մարդ:
Օգտվողները կարող են գրանցվել տարբեր աշխարհագրական գոտիներում նախազգուշացումներ ստանալու համար: Ծանուցումում հակիրճ կներկայացվի տեղի ունեցողը, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես մնալ անվտանգ:
Ծրագիրը հասանելի է բեռնման համար այն սմարթֆոնների համար, որոնք աշխատում են IOS և Android օպերացիոն համակարգերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



