Մենդելեեւի աղյուսակում հայ գիտնականի անունով նոր քիմիական տարր կավելանաYerkir.am-ը գրում է.

Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը  Մենդելեեւի աղյուսակում 4 նոր տարր կավելացնի, որոնցից մեկը կանվանակոչվի համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի քիմիկոսի անունով:

Նիհոնիում, մոսկովիում, թենեսին եւ օգանեսոն (118-րդ էլեմենտ) տարրերից վերջինը Յուրի Հովհաննիսյանի անունով է, ով «մեծ ներդրում ունի գերծանր քիմիական տարրերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործում»

Հայտնի է նաեւ, որ մոսկովիումը  Մոսկվայի ռեգիոնի պատվին է անվանակոչվել, որտեղ հենց փորձեր են իրականացվել` քիմիական տարրը հայտնաբերելու նպատակով:

Նիհոնիումը Ճապոնիայի անունից է, որտեղ եւ հայտնաբերվել է, իսկ Թենեսսին` ԱՄՆ Թենեսի նահանգի անունից:
Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: Խորհրդային հայտնի գիտնական է, միջուկային ֆիզիկայի մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել