Մոսկվայի Կովկասագետների միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովի վերջին տարիներին տված հարցազրույցներից պարզ է դառնում նրա՝ Ռուսաստանի իշխանությունների շահերը պաշտպանելը եւ կայսրապետական, շովինիստական դիրքորոշումը, որով ամեն կերպ ՀՀ-ին «վախենցում» է՝ թե ցանկացած, անգամ լրատվական դաշտում հակադարձման հետեւանքով Հայաստանին սպասվոմ է արցախյան պատերազմում ռազմական եւ դիվանագիտական պարտություն: Նրա այս դիրքորոշումը հասկանալի եւ նորմալ է, բայց վերջին 15-20 տարում ՀՀ ԱԺ պատգամավոր եւ «քաղաքական փորձառու գործիչ» Արտաշես Գեղամյանի նմանատիպ կարծիք հայտնելը ոչ միայն նորմալ չէ, այլեւ զարմանալի: Սաթենիկ Սեյրանյանի հաղորդման ժամանակ նրա՝ իշխանությանը եւ հասարակությանը ուղղված հորդորը, որ պետք չէ «տրտնջալ» ռոուսական իշխանությունների ռազմական կամ տնտեսական տեանկյունից ոչ հայանպաստ քայլերից՝ անթույլատրելի է: Նա երեւի մոռանում է Հայաստանի ինքնիշխան պետություն լինելու մասին եւ առհասարակ պետք չէ «վախեցնել» ժողովրդին՝ ռուսական որոշումների հետ անհամաձայն լինելուց: Ի վերջո զարմանալի է, որ նման կարծիքները հնչում են ԱԺ-ում եւ մնում անպատասխան թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.grigoryan.5876
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



