Համարվում է, որ անտիկ Հռոմեական կայսրությունը կործանվել է ոչ թե այն պատճառով, որ վանդալներն էին ավելի զորեղ կամ վայրենի, այլ որովհետև Հռոմի հասարակությունն էր ներսից նեխել. ի դեպ՝ կոռուպցիա լատիներեն նշանակում է նեխում, քայքայում, փտում և այլն: Այսօրվա Հայաստանն, իհարկե, համեմատելի չէ 1500 տարի առաջվա կայսրության հետ, սակայն մեր կյանքի վերաբերյալ իրական պատկերացում ստանալու համար բավարար է թերթել մեկ ամսվա լրատվությունը, որը լի է ատելության, շահագործման, քրեական և այլ նորություններով, ինչը հենց վկայում է հասարակության այլասերման մասին: Եվ այդ եզրակացությունից չի փրկում նույնիսկ ապրիլյան չորսօրյա տոկունության պատմությունը, քանի որ մահվան դեմ հանդիման մարդը գործում է արարքներ, որ երբեք չէր անի առօրյա կյանքում, իսկ մեր առօյան լցված է ոչ թե կողքինի համար ինքնազոհաբերման, այլ անտարբերության ու ապատիայի դրսևորումներով: Եթե մենք չենք ուզում կորցնել պետականությունը և վերանալ որպես ազգ՝ այս ամենը պետք է ընկալվի Բաղրամյան 26-ում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: