Այս ամբողջ պատմության մեջ միայն մի բան անհասկանալի մնաց, ինչու Խանումյանը որոշեց ջրել Բաբայանի գործոնը և ուշադրությունը շեղել սեփական անձի վրա։
Սեփական ամբիցիան խեղդեց, ժողովրդի քանակից ոգևորվեց, թե այդպես էր պետք։
Փաստացի ունենք Բաբայանի վերադառնալուց զրոյական էֆֆեկտ Բաբայանի համար, ունենք հերոսացած Խանումյան և ունենք արցախյան իշխանության վարկաբեկման հզոր ալիք։
Հույս ունեմ, որ ապաքինվելուց հետո Հայկը կկարողանա բոլորիս բացատրել այդ օրվա իր գործողությունների տրամաբանությունը և իմաստը։
Հատկապես Բաբայանին Բաբայանի կամքին հակառակ նախարար առաջարկելը և Բակո Սահակյանի հետ անտրամաբանական ու անընդունելի ձևերով ուլտիմատումներով խոսելը ։
Առողջություն Հայկին, սթափություն բոլորիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել