Ադրբեջանական զավթողական գաղափարախոսությունն իր լայն արտացոլումն ունի նաև «ադրբեջանական» երգերում, որոնք հաճախ են հնչեցվում ալիևյան վարչակարգի կողմից ֆինամսավորվող հեռուստաալիքներով: Ի՜նչ խոսք, երգը քարոզչական լավ միջոց է՝ ազդելու հանրության վրա՝ զգայական մակարդակում:
Ադրբեջանական մուղամներից մեկում հնչում են հետևյալ տողերը՝
...Մաս-մաս ես եղել, կիսվել ես, ի՛մ հայրենիք...
Դարդս, որ պատմեմ, մի ծով կդառնա,
Բորչալուն խլել են,
Դերբենդը խլել են,
Երևանը խլել են,
Թավրիզը խլել են,
Հայրենիքիս մեծ մասն օտարի բաժին է դարձել...
Բորչալո՜ւ... Դերբե՜նդ... Թավրի՜զ... Իսկ պաշտոնական Թբիլիսին ու Թեհրանը, Մոսկվան ռազմավարական, տնտեսական հարաբերություններ են խորացնում իրենց հողերի վրա աչք տնկած Ադրբեջանի հետ... Վատ չէր լինի՝ Բաքվի հետ բանակցությունների գնալուց առաջ մի երկու այսպիսի մուղամ լսեին մեր հարևանները...