Ամփոփելով մայիս ամիսը ներկայացնում ենք հեռուստալսարանի չափում իրականացնող աշխարհում հեղինակավոր երեք ընկերություններից «Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության «Ադմոսֆեր Արմենիայի» տրամարդրած տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտված հեռուստաալիքներն ու հաղորդումները։
Գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առարկան եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։
Եվ այսպես 2016 թվականի մայիս ամսվա ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Արմենիան»՝ 2․40% ռեյտինգով: Երկրորդ տեղում «ԱԹՎ»-ն է, երրորդում՝ Շանթը:

Լրատվական հաղորդումներից ամենադիտվողը մայիս ամսին եղել է «Ժամը» լրատվականը, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Երկրորդ տեղում «Շանթի» «Հորիզոնն է»՝ 5.45 տոկոս ռեյտինգով: Երրորդ ամենադիտվող լրատվական հաղորդումը «ԱTV»-ի «Այսօրն» է:

Հեռուստասերիալների աշխարհում մայիս ամսին առաջատարը եղել է «Արմենիան»։ «Արմենիայով» հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալը առաջին հորիզոնականում է:

Մայիս ամսվա ամենադիտվող սիթքոմները եղել են «Ֆուլ հաուսն» ու «Դոմինոն», որոնք հեռարձակվում են Արմենիա հեռուտաընկերությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



