Աբսուրդի մասին գրառում անելուց հետո ծագեց մեկ այլ գաղափար. հնարավոր չէ գտնվել աբսուրդային իրադրությունում ու դրանից կայֆ ստանալ, բայց մեզանում իսկապես ամեն ինչ ուրիշ է: Դե նայեք՝ քրեաօլիգարխիկ համակարգը դանդաղորեն քամում է երկրի կենսական հյութերը, սակայն հենց ինքն է պատերազմ հայտարարում իրեն. կոռուպցիայի դեմ պայքարը եթե պատերազմ չէ համակարգին, ապա ինչ է: Համակարգը թույլատրում է «կամանդուշչու» վերադարձը, հետո էլ հարցադրում անում՝ եկել ես, որ ինչ անես: Բանակը տարիներ շարունակ վերածում է «զոն նայողի» համար դրախտավայրի, իսկ ապրիլյան պատերզամից հետո փորձում է ինչ-որ բան անել, կարծես թե մինչ այդ չէր ընկալում, որ Իլհամը ժամանակակից զենք է գնում ոչ ճնճղուկներին խփելու համար: Տարիներ շարունակ հաստիքներ է ավելացնում պետական կառույցներում՝ հետն էլ «պադավատ» տրամադրում, իսկ հետո գլխի է ընկնում, որ դա ծախսատար է՝ կարծես մինչ այդ չէր ընկալում դրա ծախսատար լինելը: Դե, նման պայմաններում ապրելը եթե կայֆ չի, բա ինչ ա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: