20-րդ դարամիջի աբսուրդի թատրոնի լավագոյն նմուշներից էր Ս.Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը: Որքան հիշում եմ՝ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղ հանդիպում են իրար ու սպասում են մեկ այլ անձի՝ ոմն Գոդոյի, և ըստ էության կարևոր էլ չի, թե ինչու են նրան սպասում: Ապրիլյան պատերազմից հետ «կամանդուշչուն» սպասելն ու ու նույնիսկ այն ստորագրահավաքով ամրագրելը մեկ քայլ առաջ էր պիեսի գաղափարից, իսկ այնուհետև նաև բախվեցինք դրա երևութական շարունակությանը. եկավ վերջապես այն անհատը, ով հսկայական դեր էր կատարել 20 տարի առաջ, իսկ հետո՞... Եկավ, որ ի՞նչ անի... Ստորագրահավաքով բանակի հրամանատար կրկին կարգվի՞: Իսկ դրա արանքում ղարաբաղյան խորհրդարանի (ինչ խորհրդարան՝ չեմ ընկալում, հա, երևի ՀՀ ԱԺ «դուստր» խորհրդարանի) երիտասարդ պատգամավորը ծեծ է ուտում, իսկ նա, հանուն ում՝ ըստ ենթադրության, ծեծ է կերել երիտասարդը, մեջքով է շրջվում դեպի նրան: Այս վերջաբանն էլ հայկական աբսուրդի պիես է հիշեցնում... Մի խոսքով՝ ինչ-որ բան տեսանք, բայց տեսածներիցս բան չհասկացանք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: