Մենք փոքր, թոյլ երկրի կոմպլեքս ունենք։ Իրականում սրա մէջ ճշմարտութեան եզրեր կան։
Էս կոմպլեքսն այնքան էլ սարսափելի չէ, քան այն, որ սա շատերին դրդում է թռնել պատասխանատւութիւնից, երկրից։
Մարդիկ էստեղ ապագա չեն տեսնում։
Սա նրան է նման, որ ծնողն իր հիվանդ երեխային տալիս է մանկատուն, որ ուրիշները զբաղուեն նրանով, որովհետեւ այդ երեխայի մէջ ապագա չի տեսնում։
Որտեղ էլ լինենք, պէտք է տէր կանգնենք մեր երկրին։
Խնդիրներից ծամածռուելն ու փախչելը, կամ ասենք անըդհատ բարկանալը երեխայի վրայ, որ դու խուլ ես ու անպիտան, մեղմ ասած բարոյական չէ։
Մենք նախ պիտի հաւատանք, որ մենք ուժեղ ազգ ենք, որ ունակ ենք լինել աշխարհի զարդը ու մեր յարգանքն ու կամքը թելադրենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել