Աշխարհը մութ, դատարկ է երբ չկան ընկերներ, նույնիսկ եթե կան, բայց չկա այն մեկը ում դու քո շարունակությունը, կեսն ես համարում, կարծես ատելի է այս աշխարհը: Ամեն մի պահ դու քեզ միայնակ ես զգում, լքված ու… քեզ թվում է, որ քեզ չեն հասկանում, չեն ընդունում, որ դու չես կարող լինել հասարակության մի մասնիկը….

Ինչքան երկար փնտրեցի մինչև գտա քեզ իմ հարազատ, իմ կես, դու կարծես իմ շարունակությունը լինես…Քեզ շատ, շատ եմ սիրում ու ամեն մի պահ քեզ կարոտում: Ու սա քեզ է ուղղված:
Երջանիկ մի պահ ու ես հասկացա, որ կաս, որ աշխարհում միակ գիժը չեմ, որ դու էլ կաս, որ ինչ էլ լինի դու իմ կողքին ես, որ…Ուղղակի շնորհակալ եմ որ կաս…
Քեզ գտա ու իմ կյանքը փոխվեց՝ դեպի լավը: Հիմա բոլորը գիտեն, չիմացողն էլ հասկանում է, որ մենք կարծես Թվիքս լինենք՝ միշտ իրար հետ ու իրար լռացնող երկու շաաաատ լավ ընկերուհիներ: 
Քեզ չեմ կարող ես ստել՝ անիմաստ է դու կարծես գուշակ՝ զգում ես:
Դու իմ վրա բարկանում ես, լացում եմ ու դու գրկում ես ինձ ու ասում <<ամենբան լավ կլինի>> ես հավատում եմ քեզ, հավատում ու վստահում: Ես քեզ իմ սեփական <<ես>>-ի պես վստահում եմ, գիտեմ որ իմ վատը դու չես ուզի:
Կյանքում միշտ էլ լինում է մի պահ, երբ վերջապես մենք գտնում ենք մեզ լռացնող, մեր կեսը լինող մեր ընկերներին:
Շնորհակալ եմ որ կաս…

Արմավիրի համար 1 ավագ դպրոցի սան Լենա Աշոտի Զաքարյան, 16 տարեկան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել