Տարօրինակ է, որ այս հուշասյան վրա, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ մայրաքաղաք Երևանի հենց սրտում՝ խնամքով պահպանվում է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության վերացմանը նպաստած բանակին նվիրված այս ցուցանակը ...
Քիչ է, կողքին էլ բերեք՝ Կարաբեքիրի թուրքական բանակին ձոնված ցուցանակ կպցրեք:
Քանի այս ցուցանակը կա՝ ինչ գրոշի արժեք ունի Նժդեհի արձանի տեղադրումը …

Հ.Գ. Ամեն անգամ, երբ այս ցուցանակը տեսնում եմ, կարծում եմ, որ Հայաստանում դեռ կան ծպտյալներ, որոնք օր առաջ երազում են Հայաստանի անկախության կորստի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել