Tert.am-ը գրում է.
Իրաքի բանակին հաջողվել է հասնել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Սակլավիա քաղաքի կենտրոն, որը տեղակայված է Էլ-Ֆալուջայի հյուսիսում:
Ինչպես հայտնում է BBC-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, քաղաքը գրեթե ամբողջությամբ հետ է նվաճվել ԻՊ-ի գրոհայիններից:
Սակլավիա արվարձանային քաղաքի ազատագրումը, որը ջիհադականները գրավել էին 2014-ին մեկ շաբաթյա շրջափակումից հետո, ռազմավարական նշանակություն ունեցող Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունների մի մասն է կազմում:
Իրաքի կառավարական զորքերը` շիա և սուննի աշխարհազորայինների աջակցությամբ, ամիսներ շարունակ շրջափակել էին Էլ-Ֆալուջան նախքան մայիսին քաղաքի ազատագրման գործողություններն սկսելը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/04/iraki-army/2040737
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել