Newmag.am-ը գրում է.
Նրա շարժումներն ու հարվածները կասեցվեցին, երբ 38 տարեկան էր, մոլորակի լեգենդար բռնցքամարտիկին հաղթեց միայն հիվանդությունը: Պարկինսոնի հիվանդությունը Մուհամեդ Ալիի մոտ հաստատվեց ախտանիշների ի հայտ գալուց 5 տարի հետո՝ 42 տարեկանում: Բոլոր հնարավոր վարկանիշերի ամենից ամենան դարձավ Պարկինսոնի համախտանիշով աշխարհի ամենահայտնի հիվանդը:
Պարկինսոնի հիվանդությունը նեյրոլոգիական հիվանդություն է, որը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը՝ հիմնականում ազդելով շարժողականության վրա:
Առաջին ախտանիշերը սկսվում են շարժումների սահմանափակումից, մարդն ունենում է դողէրոցք, դանդաղաշարժություն, քայլելու դժվարություն: Հետո առաջանում են մտածողության և վարվեցողության խնդիրները, իսկ դեպրեսիան ամենասովորական հոգեբանական վիճակն է դառնում: Հիվանդությունը նաև հանգեցնում է քնի խանգարման ու էմոցիոնալ խնդիրների:
Հիվանդությունը կարող է լինել հիմնական և երկրորդային: Հիմնական Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառը հայտնի չէ, չնայած ՝ ոչ տիպիկ դեպքերն ունենում են գենետիկ ծագում: Երկրորդային պարկինսիոնիզմն առաջանում է տոքսիկ նյութերի օգտագործման հետևանքով: Հիվանդը շարժողականության խնդիրներ է ունենում ուղեղի կենտրոնական մասի բջիջների մահվան պատճառով: Ոչ մի լաբորատորիական թեստ չկա, որ պարզ ցույց կտա հիվանդությունը, բայց ուղեղի սքանավորումը կարող է բացահայտել խանգարումները:
2013-ին Պարկինսոնի հիվանդությունը հայտնաբերվել է աշխարհի 53 մլն մարդու մոտ, գրանցվել մահվան 103 հազար դեպք:
Պարկինսոնի հիվանդությամբ վարակվելու ռիսկային գոտում են հատկապես 50 տարեկանից բարձր մարդիկ:
Պարկինսոնի հիվանդության մասին աշխարհը խոսում է կամիր կակաչի լոգոյով՝ հիվանդության մասին տեղեկացվածությունն ավելացավ, երբ հիվանդների շարքում սկսեցին ավելանալ հայտնի անուններ՝ Հռոմի Պողոս 2-րդ պապ, Ռոբի Ուիլյամս, Մայքլ Ֆոքս, Դեյվիս Ֆիննյն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



