Araratnews.am-ը գրում է.
Հայ ու զազա ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է զազա ժողովրդի՝ Բեռլինում բնակվող ներկայացուցիչ Մեսութ Քեսկինը Երեւանում անցնող «Զազա ժողովուրդն ու Անատոլիայի ալեւիտները» խորագրով Զազայագիտության 2-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում:
Նրա խոսքով հայերի ու զազա ժողովրդի միակ տարբերությունը կրոնն է: «Հայերն ու զազա ժողովուրդը հազարամյակներով միասին են ապրել: Մենք, ինչպես եւ հայերը պարթեւերենից շատ փոխառած բառեր ունենք, մենք շատ փոխառություններ ունենք նաեւ հայերենից»,- նշել է Մեսութ Քեսկինը: Մշակութային տեսակետից նույնպես, հավելեց նա, երկու ժողովուրդները շատ նմանություններ ունեն:
Մեսութ Քեսկինը արդեն չորրորդ անգամ է Հայաստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



