Araratnews.am-ը գրում է.
«Ճանապարհայի հարկը, որպես կանոն, ձևավորվում է մի քանի մեթոդաբանություններով. հիմնականում այդ հարկի միտքն այն է, որ բոլոր ներդրումները, որոնք ճանապարհների վրա կատարվում են, մեքենաների քանակը, կամ այն խնդիրը, որ պետք է սպասարկեն ճանապարհները մեքենաներին, բայց նաև մեծ դերակատարություն ունի տվյալ երկրում մի շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը, կամ նվազագույն աշխատավարձն ինչքան է»,-araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեր երկրում գործող ճանապարհահարկին՝ նշեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված 20-ից մինչև 35 տոննա և ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների երթևեկության վճարը հաշվարկվում է հետևյալ ամսական դրույքաչափերով` 20- 25 տոննա ամսական դրույքաչափը՝ 15 000 դրամ, 25-30 տոննա՝ 30 000 դրամ, 30- 35 տոննա՝ 45 000 դրամ, 35 և ավելի տոննա՝ 60 000 դրամ:
Մեր հարցին՝ արդյոք հնարավոր չէ՞ իջեցնել այդ հարկը՝ հաշվի առնելով մեր երկրում նվազագույն կամ միջին աշխատավարձի չափը՝ պարոն Մելքումյանը նշեց.«Ես, որ ասեմ հիացած եմ ճանապարհային հարկի դրույքաչափով՝ սխալ կլինի, բայց իհարկե հաշվի առնելով մեզանում աշխատավարձերի մակարդակը, այդ թվում վարորդների, ճանապարհների վիճակը , կարող էր այդ ճանապարհահարկն ավելի մատչելի լինել»:



